Առողջապահության լրատու 2.2010
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում, բայց այն մարդուն առողջ դարձնել չի կարող...»:
Իսկ ֆրանսիացի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, մոլեկուլային կենսաբանության և հոմեոպաթիայի մասնագետ, Բժիշկների միջազգային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի ISDE մշտական ներկայացուցիչ Լուի Բրոուերն իր «Դեղագործական և պարենային մաֆիա» գրքում (Կանադա, Քվեբեկ, 1999թ.) մասնավորապես գրում է.«... Ավելի քան 80 տարվա ընթացքում քաղցկեղով, սիրտ-անոթային, գանգուղեղային-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով, հոգեկան հիվանդություններով, ռևմատիզմով, ոսկրա-մկանային հյուսվածքի ախտահարումներով հիվանդների մահացությունը, չնայած բժշկագիտության բնագավառի մեծ հաջողություններին, կրկնապատկվել է բնակչության թվի համեմատ, իսկ Պարկինսոնի հիվանդության պատճառով մահացությունը ավելացել է 4 անգամ, բրոնխային ասթմայովը` 3 անգամ և այլն:
Դեղագործական և պարենային արդյունաբերությունն անմիջական մասնակցություն ունի մարդկության վերասերման հարցում` վտանգավոր քիմիական նյութերի տեխնոլոգիական կիրառման առումով: Շրջակա միջավայրի վտանգավոր աղտոտման այս երկու աղբյուրը հանգեցնում են «պայթյունավտանգ կոկտեյլի» ստեղծմանը, որն, իր հերթին նպաստում է քաղցկեղային, ինչպես նաև այլ վտանգավոր հիվանդությունների արագ տարածմանը, որոնց բուժումն առայժմ բոլոր տեսակի բժշկությունների ուժերից վեր է: Երրորդ հազարամյակի շեմին արդեն վաղուց ժամանակն է վերանայել թերապիային վերաբերող հարցերը, այն, ինչի կարիքն այնքան սուր զգում են բուժաշխատողները, հարկ է ինտելեկտուալ հեղափոխություն կատարել, որի հաղթանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում հնացած դոգմաներից, սխալ սկզբունքներից, անհիմն պահանջներից հրաժարվելու համար: Ալոպատիկ (պաշտոնական) բժշկությունը, եթե հույս է փայփայում իր հետագա գոյության համար, խորը մոլորության մեջ է, եթե շարունակի բուժել հիվանդության հետևանքները, ոչ թե վերացնել պատճառները, հաշվի առնելով մարդու օրգանիզմի առանձնահատկությունները: Հիվանդությունը երբեք պատահաբար չի առաջանում: Առաջացումը պայմանավորված է շատ թույլ օրգանիզմով և դեղորայքով, որոնք ազդում են կենդանի օրգանիզմի վրա միայն այն բանի համար, որպեսզի նրան հիմնովին թուլացնեն և պայմաններ ստեղծեն այլ հիվանդությունների առաջացման համար, հաճախ առավել լուրջ, քան սկզբնական հիվանդությունն է: Դեղագործական արդյունաբերությունը հարստանում է ստացած միլիարդների շնորհիվ, բայց այս աստղաբաշխական գումարները չեն կարող բուժական բարձր արդյունք երաշխավորել շուկայում առկա դեղորայքից: Դրա փոխարեն վիճակագրական տվյալների վերլուծության ժամանակ կարելի է գտնել ապացույցներ, որ հիվանդության պատճառով, որի հետազոտությունների համար մեծ գումարներ են ծախսվել, մահվան դեպքերի քանակը վերջին ժամանակներս ավելացել է: Պետք է իսկապես շատ լավատես լինել ասելու համար, որ կենդանիների վրա կատարված գրեթե մեկ դարյա փորձերի արդյունքում, մենք հասել ենք մեկնարկային կետին, որից սկսվել է երկար ճանապարհը, իրականում, մարդկությունը շատ է հետ գնացել և ետընթացքը շարունակում է իր կործանարար երթը: Այսօր ամենից հաճախ մահանում են դեղամիջոցների սխալ ընդունումից և այն հիվանդությունների պատճառով, որոնք դարերի ընթացքում ուսումնասիրվել են կենդանիների մոտ: Բայց այդ ողջ ժամանակահատվածում մարդկությունը չսովորեց նույնիսկ ստուգել դեղամիջոցները և լիովին ակնհայտ է, որ դրանց մեծ մասն այսօր մահվան են հանգեցնում ավելի հաճախ, քան անցյալում: Փորձագետները փաստում են, որ մենք հանդիսանում ենք հետազոտությունների լրիվ ձախողման վկաները, որոնց համար հիմք են ծառայել կենդանիների վրա կատարված փորձերը: Հաստատվում է նաև այն փաստը, որ այդ հետազոտությունները երբեք չեն ծառայել մարդու առողջության պահպանմանը, ավելի շուտ, դրանք ծառայել են հետազոտություններն անցկացնողների և կողմնակիցների շահերին: Սակայն դրանք ֆինանսավորվում են հարկատուների գրպանից, ում էլ հարկադրաբար ստիպում են վճարել կորստաբեր, անպետք հետազոտությունների համար, որոնք նման լուրջ վնասներ են բերում»:
Ժան Ռոստամ.«Դեղորայքը հիվանդություն և օրգանիզմում խանգարումներ է ծնում: Դրա հետևանքով մարդկության ավտոմատ դեգրադացում է տեղի ունենում: Կենսաբանական հիվանդությունը սրվում է և կտրուկ արտահայտված բնույթ ձեռք բերում, սանիտարական իրավիճակը կտրուկ վատանում է: Վրա է հասնում այնպիսի փուլ, երբ բուժումը տարբեր արատների սկզբնաղբյուր է դառնում: Բուժումը կլիենտներին«դեպի իրեն է ձգում», ձևավորում այնպիսի անհատականության տեսակ, որը սուր կերպով է զգում իր կարիքը: Եվ նման բժշկական առաջընթացի համար մենք շատ թանկ ենք վճարում: Եվ ցանկանո՞ւմ ենք մենք, որպեսզի մարդկությունը«բաղկացած»լինի մի շարք անբուժելի արատներով, անօգտակար անհատներից, ովքեր իրենց հետագա գոյությունը չեն պատկերացնում առանց բժշկության և դեղորայքի...»
14.03.2011 Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
22.03.2011
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
21.03.2011
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
20.03.2011
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
18.03.2011
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
17.03.2011
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
16.03.2011
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
16.03.2011
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
14.03.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ